• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Էնթերփրայզ Արմենիան մասնակցել է Համաշխարհային ներդրումային 27-րդ համաժողովին

15 դեկտեմբերի, 2023

2023թ․ դեկտեմբերի 11-14-ը «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության մայրաքաղաք Նյու-Դելիում անցկացվող՝ Ներդրումային գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) Համաշխարհային ներդրումային 27-րդ համաժողովին։ Միջոցառման նպատակն էր՝ խթանել ներդրող - ներդրումային կառույց երկխոսությունը, տարածաշրջանային գործակցությունը, ներդրումային գործակալությունների շրջանում կարողությունների զարգացումը և ոլորտային համագործակցությունը։
Համաժողովի շրջանակում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի պատվիրակությունը, գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ, մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային գործարար համայնքի և գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Միջոցառման մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորությունները, գործարար միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների ներգրավման պետական քաղաքականության ուղղությունները, օժանդակության ծրագրերը։ 
Միջոցառման ընթացքում մեծ հետաքրքրություն վայելող հայկական տաղավար է այցելել նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը: Ծավալված քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-հնդկական գործարար կապերի զարգացման, փոխգործակցության ընդլայնման, ներդրումային համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շուրջ։
Դեկտեմբերի 13-ին «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը մասնակցել է «Ներդրող - ներդրումային կառույց» խորագրի ներքո անցկացվող թեմատիկ քննարկմանը: «Էնթերփրայզ Արմենիա»-ի  ներդրումների գծով տնօրենը ներկայացրել է շնորհանդես՝ նվիրված Հայաստանի ներդրումային հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Ի մասնավորի, անդրադարձ է եղել ՀՀ-ում տեղեկատվական և հաղորդակցության բնագավառի զարգացման միտումներին, պետական խրախուսման քաղաքականությանն ու ծրագրերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: